211652_close_icon
views-count1349 դիտում article-date 17:56 06-11-2020

Սամվել Առաքելյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

2020 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Սամվել Առաքելյանն նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ աշխատակազմը։ 2006 թվականի ապրիլ ամսից Սամվել Առաքելյանը աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես առաջատար, իսկ 2007-ից՝ գլխավոր մասնագետ։ 2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչություն պետի պաշտոնում։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նմանատիպ նյութեր