211652_close_icon
views-count1083 դիտում article-date 16:57 05-11-2020

Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը

Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը: Այս մասին հայտնեցին Իտալիայում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջից: «Շնորհակալություն ենք հայտնում Դրենա համայնքին և Բլեջջո Սուպերիորե համայնքին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու համար»,- ասված է գրառման մեջ։ Արցախի անկախությունն ավելի վաղ ճանաչել են Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը, Միլան, Ազոլո, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները:

Նմանատիպ նյութեր