Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը կապի համակարգեր է ուղարկել հայ զինվորներին
Կանադան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը թանկարժեք կապի համակարգեր է ուղարկել Պաշտպանության բանակին, ինչի վերաբերյալ Ալինա Դոնչենկոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Այս օրերին այսպիսի գործերի մասին նույնիսկ չեմ ուզում լռել։
Մեր շատ հայտնի և սիրելի բռնցաքամարտիկը, գտնվելով ՀՀ դուրս, չլինելով առաջնագծում, միևնույնն է իր պարտքն է կատարում թեկուզ և ոչ ռազմադաշտում, բայց հոգեպես և իր բարեգործությամբ առաջնագծում գտնվողների կողքին է։
Այս թանկարժեք կապի համակարգերը նա ուղարկել է մեր հայ զինվորներին իրենց ծառայությունը մի փոքր թեթևացնելու նպատակով։
Շնորհակալությունս եմ հայտնում #ErikBzoBazinyan-ին։
Մեզանից յուրաքանչյուրի ներդրումը շատ կարևոր է»։