Ահաբեկչության պատճառով «Զալցբուրգը» չեղարկել է «Բավարիայի» հետ խաղից առաջ նախատեսված զվարճանքի միջոցառումները
Ավստրիական «Զալցբուրգ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշել է չեղարկել զվարճանքի բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված էին Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ խաղից առաջ: Պատճառը Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն է:
Խաղից առաջ նախատեսված էր նաև լուսային շոու, ռադիոռեպորտաժ: Բացի այդ, խաղի ընթացքում խփված գոլերից հետո չի միացվելու ավանդական երաժշտությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Վիեննայի տարբեր հատվածներում կրակոցներ են հնչել, որոնց արդյունքում զոհվել է 4, վիրավորվել 22 հոգի: Ահաբեկիչներից մեկը, որը եղել է «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության ջատագով, ոստիկանների կողմից վնասազերծվել է:
«Զալցբուրգ»-«Բավարիա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: