«Բորուսիայի» հետ խաղից վերադարձող «Բավարիայի» երկրպագուների ավտոբուսն ամբողջությամբ այրվել է
«Բավարիայի» երկրպագուների ավտոբուսը Դորտմունդից Մյունխեն վերադառնալիս այրվել է:
«Բորուսիայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/20/101739/]խաղից [/url](1:0) հետո վերադարձող ավտոբուսի վարորդը նկատել է, որ շարժիչից ծուխ է դուրս գալիս: նա կանգնեցրել է ավտոբուսը և ուղևորներին հրահանգել շտաբ լքել սրահը:
Ավտոբուսում մոտ 50 երկրպագու է եղել, միջադեպի արդյունքում տուժածներ չեն եղել: Որոշ ժամանակ անց երկրպագուներին այլ ավտոբուս են հատկացրել, որով էլ նրանք բարեհաջող տեղ են հասել:
Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: Վնասը կազմել է մոտ 200 հազ. եվրո: