10285 դիտում
19:39 03-11-2020
Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը հասնում է 2 հազարի․ Սերգեյ Լավրով
Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը մոտենում է 2000-ի: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/03/lavrov/3433995]Tert.am[/url]-ը:
«Մեզ, իհարկե, անհանգստացնում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին քաղացողներին օգտագործել իրենք հնարավորությունները վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը, առկա տեղեկությունների համաձայն, հակամարտության գոտում արդեն մոտենում է 2000-ի»,- ասել է Լավրովը:
Նախարարն ընդգծել է, որ այդ հարցին անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պարբերական շփումների ժամանակ:
Նմանատիպ նյութեր
1272 դիտում
23:38 21-06-2015
Տարեսկզբից Հունգարիա են ոտք դրել Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից 57 հազար ներգաղթյալներ
5372 դիտում
14:44 05-01-2020
Իրանի խորհրդարանի խոսնակը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին հանել զորքերը Մերձավոր Արևելքից
12927 դիտում
23:48 10-07-2020
Հյուսիսային Ամերիկան առաջ է անցել Մերձավոր Արևելքից ու Ասիայից դոլարային միլիոնատերերի թվով
Այս բաժնից
556 դիտում
23:09 07-05-2024
Վերջին շրջանում այցեր եմ կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ․ ԲՏԱ նախարար
832 դիտում
22:56 07-05-2024
«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Փաշինյանին. yerevan.today