211652_close_icon

Տարեսկզբից Հունգարիա են ոտք դրել Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից 57 հազար ներգաղթյալներ

views-count1644 դիտում article-date 23:38 21-06-2015
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բրատիսլավայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում գոյություն ունի թյուր պատկերացում երրորդ երկրներից անօրինական փախստականների մասին։ Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Հունգարիա, Չեխիա և Սլովակիա) վարչապետների և Ֆրանսիայի նախագահի գագաթնաժողովի ավարտից հետո Օրբանը հայտարարել է, որ առավել մեծ թվով փախստականներն այս տարի գնացել են Հունգարիա։ Կառավարության կանխատեսումներով՝ նրանց թիվը մինչև տարեվերջ կարող է հասնել 150 հազարի։

Նմանատիպ նյութեր