Իրանի խորհրդարանի խոսնակը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին հանել զորքերը Մերձավոր Արևելքից
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին խորհուրդ է տվել ամերիկացի պաշտոնատար անձանց հանել զորքերը Մերձավոր Արևելքից, տեղեկացնում է Mehr-ը։
Կիրակի խորհրդարանի նիստի ժամանակ Լարիջանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «բարբարոսական» քայլ և «ահաբեկչական, ռազմական գործողություն»։
Նա միանգամայն անհիմն է անվանել Միացյալ Նահանգների հայտարարությունները, թե, իբր, Սոլեյմանին ծրագրում էր քայլեր՝ ուղղված ԱՄՆ-ի դեմ Սիրիայում, Լիբիայում և Իրաքում։