211652_close_icon
views-count2303 դիտում article-date 11:51 03-11-2020

Հեռվում կանգնած այն կնոջ որդին դեռ տարիներ առաջ էր գերեվարվել ու սպանվել. Գայանե Աբրահամյան

Ասկերանի գյուղերից մեկն է, հեռվում կանգնած այն կնոջ որդին տարիներ առաջ էր գերեւարվել ու սպանվել, առանձնացած կանգնած էր, գրեթե չէր խոսում, անվերջ լացում էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել: «Երբ մոտեցա, փորձեցի մխիթարանքի խոսքեր գտնել` ասաց. ես իմ տղու համար չեմ լացում, էս ջահել մայրերի համար եմ մտածում, իրանք էդ ցավին չեն դիմանա... Մենք բոլորս այլոց ցավով ապրող ենք, չնայած աշխարհը միշտ էլ անտարբեր է եղել, երբեք էլ մեզ չեն կարեկցել, մենակ են թողել, բայց որքան էլ ծանր լինի, մենք այլոց ցավը չենք կարող ուրախությամբ ընդունել, պատերազմի օրերին ամենամեծ մարտահրավերը ՄԱՐԴ մնալն է»,-ընդգծել է պատգամավորը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր