211652_close_icon
views-count448 դիտում article-date 09:29 03-11-2020

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 22.5 հա տարածքում բռնկված հրդեհները

Նոյեմբերի 2-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 250 քմ, Աշտարակ քաղաքում՝ 200 քմ, 2 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 400 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, 2000 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 20 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 22.5 հա։

Նմանատիպ նյութեր