211652_close_icon
views-count649 դիտում article-date 22:12 02-11-2020

Արգենտինական քաղաքները միացել են հարավամերիկյան երկրներում կայացած ավտոերթին՝«Հանուն Արցախի ճանաչման». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/02/argentina/3433260?fbclid=IwAR19z3spebDfiBHtpPghojAfaWSkARE5I4z8NdR8MD6us6T41EVF3Zvneqw]Tert.am[/url]-ը գրում է. Արգենտինայի տարբեր քաղաներում, ինչպես օրինակ՝ Կորդովայում, Ռոսարիոյում, Բուենոս Այրեսում, Մար դե Պլատայում, Տուկումանում, Նեուկենում և Բարիլոչեում, բնակվող հայերը միացել են հոկտեմբերի 31-ին Հարավյին Ամերիկայի մի շարք երկրներում կայացած ավտոերթին: Ինչպես հայտնում է Diario Armenio պարբերականը, «Հանուն Արցախի ճանաչման և խաղաղության» խորագրով ավտոերթեր են տեղի ունեցել նաև Բրազիլիայում, Ուրուգվայում, Չիլիում: Միայն Բուենոս Այրեսում 900 մեքենա է մասնակցել ավտոերթին: Արգենտինայում երթն ուղեկցվել է արգենտինական և հայկական օրհներգերի հնչյունների ներքո: Երթի վերջում ակցիայի մասնակիցները տեր հայր Հարյություն Սեփանյանի գլխավորությամբ արտասանել են «Հայր մերը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր