Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ավտոերթը դեպի Գյումրի. ավտոերթին միացել է Արսինե Խանջյանը
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը ուղղություն է վերցրել դեպի Գյումրի։ Ավտոերթին է միացել կանադահայ աշխարհահռչակ դերասանուհի Արսինե Խանջյանը:
Դերասանուհին ասաց, որ ինքը շատ հուզված և տպավորված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով:
«Նիկոլին, այո, լսում ենք, բայց ժողովրդի ձայնն է, որ Նիկոլի ձայնին կտա այդ ուժը»,-նշեց Ա. Խանջյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։00-ին Գյումրիում հանրահավաք կանցկացվի, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երեկ։
Վաղը՝ ապրիլի 28-ին, հանրահավաք է անցկացնելու նաև Վանաձորում։