211652_close_icon
views-count837 դիտում article-date 22:03 02-11-2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դիտարկում է արցախցի մեր հայրենակիցների կացավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատակիցները հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողության նպատակով նոյեմբերի 2-ին այցելել են Արցախից ժամանած մեր հայրենակիցների ժամանակավոր բնակության կացավայրեր Լոռու մարզի Փամբակ և Վահագնաձոր համայնքներում։ Ուսումնասիրվել են ստեղծված սանիտարահիգիենիկ պայմանները, իրականացվել է իրազեկման աշխատանք: ԱԱՏՄ բժիշկ-համաճարակաբանների դիտարկմամբ՝ երկու կացավայրում էլ պայմանները բավարար են․ դրանք ապահովված են տաք և սառը ջրով, սանհանգույցները համապատասխանում են սահմանված նորմերի պահանջներին: Այստեղ ապահովված են եղել բավարար քանակի դեղամիջոցներ, հեռավար ջերմաչափներ, անհատական պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ: Ըստ ԱԱՏՄ տեսուչների՝ հաստատությունները սահմանված կարգով ախտահանվում են, ունեն նաև մեկուսարաններ՝ հնարավոր վարակվածներին մեկուսացնելու համար: Տեսչականի մասնագետները տրամադրել են իրազեկման թերթիկներ, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևանմուշներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԱԱՏՄ-ն դիտարկում է արցախցի մեր հայրենակիցների կացավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը ԱԱՏՄ աշխատակիցները հակահամաճարակային...

Опубликовано ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am Понедельник, 2 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր