ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Արոնյանը բարձրացել է 6-րդ հորիզոնական
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա վարկանիշային աղյուսակը։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջադիմել է երեք աստիճան և 6-րդ տեղում է։
Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Արոնյանից առաջ են նաև ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացի Դին Լիրենը, ռուսաստանց Յան Նեպոմնյաշչին և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-ի մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը՝ 54, Հրանտ Մելքումյանը՝ 79, Կարեն Գրիգորյանը՝ 84։