211652_close_icon
views-count72690 դիտում article-date 11:01 01-11-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններում բախվել են Volkswagen-ը, Nissan-ն ու Opel-ը. 8 վիրավորներից 3-ը ծանր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են Volkswagen, Opel, Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով մի քանի շտապաօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներից 3-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի, ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանը, Միշա Ստեփանյանն ու Մայիս Բադոյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր