211652_close_icon
views-count31601 դիտում article-date 13:57 31-10-2020

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են BMW-ն ու Volkswagen-ը, կան վիրավորներ. ավտոմեքենաներից մեկն էլ հարվածել է կովի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Պեմզաշեն գյուղի բնակիչ՝ 41-ամյա Արա Ո-ի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ՝ 28-ամյա Քյարամ Խ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արա Ո-ն, նրա ուղևոր՝ Լեռնակերտ գյուղի բնակիչ, 26-ամյա Կամսար Մ-ն տեղափոխվել են հիվանդանոց։ Բախման հետևանքով ավտոմեքենանեից մեկն էլ հարվածել է Պեմզաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Նորայր Մ-ին պատկանող խոշոր եղջերավար անասունին, որը սատկել է։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարակման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գալստյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր