211652_close_icon
views-count145852 դիտում article-date 21:20 30-10-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. մահացածներին ու վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերաստիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արմեն Սարդարյանի գլխավորությամբ, այնուհետև ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրմաանատար Համբարձում Վարդումյանի գլխավորութամբ, ովքեր Եղվարդի փրկարարների հետ մեկուկես ժամից ավելի օգտագործեցին հատուկ տեխնիկա՝ դիերը ավտոմեքենաներից դուրս բերելու համար: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, Lexus-ն էլ հայտնվել է դաշտում: Օպերատիվ են գործել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն է կատարում ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հենրիկ Սեթոյանի գլխավորությամբ, որպեսզի վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում, իսկ ճանապարհային ոստիկաններն էլ առանց դիմակ քաղաքացիներին պաշտպանիչ դիմակներ էին բաժանում և հորդորում, որպեսզի պահպանեն սոցիալական հեռավորություն: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աշոտ Դալլաքյանի գլխավորությամբ: Տեղում Ա. Դալլաքյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով և քննչական խմբի ղեկավար է նշանակվել տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Գևորգյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Եղվարդի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր