211652_close_icon
views-count28271 դիտում article-date 16:34 30-10-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. բարեբախտաբար, տուժածներ չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ «Սպիտակ» բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել թթվածնի մատակարարման համար նախատեսված բալոնում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր