211652_close_icon
views-count4373 դիտում article-date 10:09 30-10-2020

Նորատուս համայնքի բնակիչները աջակցություն են ցուցաբերում առաջնագծին նվիրաբերվել է 2 ՎԻԼԻՍ, և 1 ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա

Սեպտեմբերի 27-ից արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչների կողմից ցուցաբերվել է աջակցություն: Նրանց կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցել 6,5 միլիոն դրամ: Նորատուս համայնքի բնակիչ Անդրանիկ Հակոբյանը, առաջնագծին նվիրաբերել է իր անձնական օգտագործման ՖՈՐԴ մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենան, իսկ նույն համայնքի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Նորատուսում և արտերկրում բնակվող նորատուսցիների կողմից հանգանակած գումարով գնվել և առաջնագծին է նվիրաբերվել ՎԻԼԻՍ մակնիշի 2 և ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Նորատուս համայնքի բնակիչների կողմից Արցախին տրամադրվել է նաև սննդի տարբեր տեսակներ: Ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Նորատուս համայնքի բնակիչներին, մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր