Արցախցի երեխաների համար միջոցառում ՝ ֆուտբոլի ակադեմիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ, Արցախից ժամանած երեխաների համար ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպել էր ֆուտբոլային փոքրիկ միջոցառում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Երեխաները և «Գանձասար-Կապան-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստները, բաժանվելով խմբերի, անցկացրին տարբեր խաղեր։
Միջոցառման ավարտին Արցախցի երեխաները ստացան նվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Տալլինի «Արարատ» ակումբի կողմից: