211652_close_icon
views-count3589 դիտում article-date 21:14 27-10-2020

Հունաստանում բնակվող հայերն ու անգամ հույները պատրաստ են մեկնել Արցախ՝ պայքարելու ռազմաճակատում. Հունաստանի «Հայ դատի» հանձնախումբ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/27/greece/3428787?fbclid=IwAR1t7I10owQjqjwR6buj7-5OuYb1DvJ1qWhPStBkcFd9PMcETvqGqLN1pBU]Tert.am[/url]-ը գրում է. Հունաստանի «Հայ դատի» հանձնախմբի անդամ Հովիկ Ղասաբյանը հայտնել է, որ Հունաստանում բնկավող հայերը պատրաստակամություն են հայտնել մեկնելու Արցախ և կռվելու ռազմաճակատում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կամ որևէ այլ աշխատանք անել: Ինչպես հայտնում է Greek City Times-ը, Ղասաբյանը հունական պարբերականների հետ զրույցում հայտնել է, որ հայերին աջակցություն տրամադրելու ցանկություն են հայտնում նաև հույները: Նրանք առաջարկում են օգնել դեղամիջոցներով կամ գումարով: Ոմանք էլ նույնիսկ պատրաստ են մեկնել հայերի հետ և կռվել նրանց կողքին: Արցախ մեկնելու պատրաստ մարդկանց թիվը հասել է 70-ի: Նրանց անունները, որոնց թվում նաև կանայք կան, ուղարկվել են Հունաստանում ՀՀ դեսպանատուն, որտեղ էլ կորոշեն, թե ինչ առաքելությամբ հանդես կգան կամավորները: «Հուսով եմ, որ հայոց բանակն իր առաքելությունը կկատարի և պատերազմը կավարտվի հենց հիմա: Բոլոր նրանք, ովքեր ցուցակագրվել են, հստակ ցանկություն են հայտնել մեկնելու հայրենիք: Խոսքը միայն ռազմաճակատի մարտերի մասին չէ: Կան օժանդակ աշխատանքներ, որոնք նույնպես պետք է արվեն»,- ասել է Ղասաբյանը:

Նմանատիպ նյութեր