211652_close_icon
views-count3924 դիտում article-date 17:08 27-10-2020

Արսեն Հարությունյան․ Այն որակները, որոնք ստացել եմ գորգի վրա կամ մարզադահլիճում, օգտագործեցի նաև առաջնագծում. Armeniasputnik.am

Ազատ ոճի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը առաջնագիծ մեկնելու որոշման մասին խոսել է [url=https://armeniasputnik.am/karabah/20201025/25061204/es-chgnam-el-ov-gna-arcaxic-ekac-marzikn-u-marzichy-patmumen-txaneri-herosutyan-masin.html]Sputnik Արմենիայի[/url] հետ։ «Ես հայ եմ ու պետք է պաշտպանեմ իմ հայրենիքը, եթե դրա կարիքը կա։ Շատերը դեմ էին, որ մեկնեմ առաջնագիծ։ Բայց, հայրս, որ «Հայդուկ» ջոկատի հրամանատարն է, տեղի տվեց, ու ես իր հետ մեկնեցի Արցախ։ Ինչով կարողացել եմ, օգնել եմ։ Սպորտը յուրաքանչյուր մարզիկին կոփում է նաև հոգեպես։ Այն որակները, որոնք ստացել եմ գորգի վրա կամ մարզադահլիճում, օգտագործեցի նաև առաջնագծում»,- ասում է Հարությունյանը`ընդգծելով, որ մեր զինվորականներն իրոք «դուխով» կռիվ են տալիս, ու նրանց կողքին ընկրկել պարզապես հնարավոր չէ։ Նշվում է, որ երբ հայտնի է դարձել, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել աշխարհի առաջնությունը անցկացնել դեկտեմբերին, հրամանատարները կարողացան համոզել Արսենին արդեն մտածել սպորտի մասին։ Ու նա վերադարձել է Երևան։ «Յոթ օրվա ընթացքում շատ բաներ տեսա, բայց փառք Աստելծո, ոչ մի բանից չվախեցա։ Հետո հրամանատարներն ինձ ասեցին, որ ժամանակն է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը։ Հիմա մեր եռագույնը պաշտպանելու այլ տարբերակ ունեմ, ու պատրաստվելու եմ աշխարհի առաջնությանը, չնայած ինչով կարողանում եմ, այժմ էլ եմ օգնում առաջնագծի մեր հերոսներին», – պատմել է Եվրոպայի չեմպիոնը։

Նմանատիպ նյութեր