5491 դիտում
14:06 27-10-2020
Եթե կա ուրիշ ելք, բացի կռվելը, ասեք ես էլ իմանամ. Արամ Սարգսյանը՝ փոխզիջումների մասին
Մեր բոլոր իշխանություններն էլ խնդիրը տեսել են փոխզիջումների մեջ, ուղղակի Ադրբեջանն ամեն անգամ, երբ այդ փոխզիջումը եղել է, եկել մի քիչ ավելին է ուզել:
Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մենք պատրաստ ենք անգամ ցավոտ փոխզիջումների:
«Հիմա Ադրբեջանն ուզում է կամ ամբողջը, կամ ոչինչ:
Վարչապետի ասածը դա էր:
Ինքն ասում էր, որ ինքը պատրաստ է փոխզիջման, ինքը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց Ալիեւն ուզում է ամբողջը:
Եթե կա ուրիշ ելք, բացի կռվելը, ասեք ես էլ իմանամ:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ չափի փոխզիջումների մասին է խոսքը, դրա համար պետք է բանակցության մեջ լինես, պետք է իմանաս իրենք ինչ են ասում, եռանախագահողներն ինչ են ասում, առաջարկություններն ինչ նրբություններ ունեն, խաղաղապահներն ինչպիսի ուժեր են, ինչ ձեւով են կանգնում՝ խնձորաձեւ, ժապավենաձեւ, Հայաստանի սահմանով, մենակ Արցախի սահմանով, ի՞նչ ժամկետներում:
Որ ասում են սատանան նրբությունների մեջ է, դա իսկապես այդպես է: Ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխանեմ, այդ հարցը պատասխանը ԱԳՆ-ի ու վարչապետի մոտ է»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
35367 դիտում
22:10 22-05-2019
Marca-ի կտրուկ անդրադարձը. «Մի՛ ասեք Մխիթարյան, ասեք ամո՛թ». Vnews.am
2133 դիտում
15:05 13-02-2016
Լուի Վան Գալ. Կհիասթափվեմ, եթե իմանամ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Մոուրինյոյի հետ
Այս բաժնից
991 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
631 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
928 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը