211652_close_icon

Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան խնդրել է չեղարկել Հայաստան-Քուվեյթ հանդիպումը

views-count2372 դիտում article-date 15:20 26-10-2020
Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան, հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը: Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել

Նմանատիպ նյութեր