211652_close_icon
views-count3809 դիտում article-date 16:58 25-10-2020

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին սպանելու կադրերի իսկությունը. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադառնալով Conflict News-ի հրապարակած լուսանկարներին, նշել է, որ այս դեպքն արձանագրել են դրանց հրապարակման առաջին փուլում։ «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այն [b]իրական տեսանյութ է վերջերս տեղի ունեցած բախումներից, որում Ադրբեջանի զինվորը սպանում է ծանր վիրավոր հայ զինվորին[/b]»,- գրել է Բեգլարյանը։ Նա նաև նշել է, որ այդպիսով միջազգային համայնքը շարունակում է կույր լինել, իսկ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր