211652_close_icon
views-count637 դիտում article-date 22:31 24-10-2020

Արսեն Թորոսյանը այցելել է մարզային բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով: Մասնավորապես, նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ: Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար: Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով և տեղում առաջարկել լուծման տարբերակներ, ինչպես նաև համոզվել, որ կենտրոնները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին` կատարած ծանր աշխատանքի և զինվորների կյանքը փրկելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր