211652_close_icon

Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են

views-count664 դիտում article-date 19:12 30-05-2025
Հետևելով մարզերի մեր քաղաքացիներից պարբերաբար ստացվող ահազանգերին ու դիտարկումներին` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են:

Խնդիրներին ու հնարավորություններին տեղում ծանոթանալու, պացիենտների հետ անմիջական զրուցելու համար նախարարի չնախատեսված հերթական մարզային այցը Կոտայք էր, առաջին կանգառը` Աբովյանի բժշկական կենտրոնը:

Նախարարը եղել է և՛ պոլիկլինիկական, և՛ հիվանդանոցային հատվածներում, ծանոթացել մասնագիտական ու տեխնիկական հնարավորություններին, տրամադրվող բուժծառաության որակին ու մահճակալային ծանրաբեռնվածությանը, զրուցել պացիենտների հետ:

Անահիտ Ավանեսյանը կենտրոնի իմունիզացիայի սենյակում հետևել է ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացին: Նախարարը շրջել է նաև Աբովյանի ծննդատանը, որտեղ տարեկան շուրջ 800 ծնունդ է գրանցվում:

Կարևորելով մարզաբնակ մեր քաղաքացիների հետ առկա հետադարձ կապը` նախարարը շարունակելու է չնախատեսված այցերը:

Նմանատիպ նյութեր