2507 դիտում
13:20 21-11-2019
Արսեն Թորոսյանը հանձնարարել է ապահովել ձմեռային զորակոչի բժշկական փորձաքննության լիարժեք կատարում
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում, որին մասնակցում էին պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) անդմաները, զինապարտների հետազոտում, փորձաքննություն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների հանձնաժողովների նախագահները:
Առղջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման նպատակն է քննարկել 2019 թվականի ձմեռային զորակոչի գործընթացի խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Քննարկումն անցկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով զորակոչային փորձաքննության գործընթացի պատշաճ կազմակերպմանը` նախարարը նշել է, որ բժշկական կազմակերպություններից ակնկալվում է, որպեսզի բավարար ռեսուրսներ ներդրվեն փորձաքննությունները կազմակերպելու ժամանակ` հետաձգման և վերջին օրերին կուտակման խնդիրներին չբախվելու համար: Խոսվել է զինկոմիսարիատների և զինապարտների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության, ամենօրյա ռեժիմով համատեղ աշխատանքների կազմակերպման, ուղեգրումների պլանավորման և հոսքերի կառավարման մասին:
Հայաստանի զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը բարձրաձայնել է զորակոչային գործընթացի ժամանակ ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ հնչել են առաջարկություններ:
Ներկաներն անդրադարձել են նաև փորձաքննությունների որակի և արդյունքների անաչառությանը: Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահական և զորակոչի համակարգի բարելավման արդյուքում աստիճանաբար հասնելու են փորձաքննական այնպիսի վիճակի, որ զորակոչի ժամանակ ԿԲՀ-ի աշխատանքները ընթանան ավելի սահուն:
«Ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի կատարման մասով պետք է լինենք հետևողական` թե հետազոտությունների ծավալների, թե գործընթացների փուլերի պահպանման առումով», - ասել է նախարարը:
Հնչել են նաև փորձաքննության բուն գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր, որոնց առնչությամբ առաջարկվել է հետագայում կազմակերպել մասնագիտական քննարկումներ` շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:
Ամփոփելով հանդիպումը` Արսեն Թորոսյանը պատասխանատուներին հանձնարարել է 2019 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպելու նպատակով ապահովել բժշկական փորձաքննության գործընթացի լիարժեք կատարում:
Նմանատիպ նյութեր
1029 դիտում
17:45 17-09-2014
Յացենյուկը հանձնարարել է լիարժեք մարտունակություն ապահովել Դոնբասում
1226 դիտում
15:28 27-11-2018
Արսեն Թորոսյանը հանձնարարել է դիտարկել հեպատիտ C-ի դեղորայքային բուժման ծրագիր ներդնելու հարցը
Այս բաժնից
1216 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
760 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը