211652_close_icon

Ֆրանսիաբնակ հանրահայտ տենոր Ռուբեն Էլբակյան երաժշտական տեսաուղերձը՝ «Ոտքի կանգնեք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի». ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2012 դիտում article-date 19:45 24-10-2020
Առաջնագծում կռվի, իսկ թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից բարձրաձայնվող բողոքի ճիչերից՝ հանդես գալով երաժշտական ուղղերձով << Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի>> մեծարգո հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի <<Երազ իմ երկիր>> երաժշտության ներքո : <<Սիրելի՛ ընկերներ և երկրպագուներ՛ր, քանզի իմ զենքը իմ ձայնն է Ձեզ եմ ներկայացնում իմ հոգու ճիչը երաժշտական տարբերակով ՝ Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի , կեցցե Հայաստանը: Ձեզանից շատերն արդեն տեղյակ են սեպտեբերի 27-ից իմ հայրենիքում իրականացվող չարաբաստիկ պատերազմի մասին : Երկու կողմերից թե Հայաստանի, թե Ադրբեջանի մի ողջ երիտասարդ սերունդ է ոչնչացման ենթարկվում : Ես արդեն խաղաղության իմ ձայնը բարձրացրել եմ Իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի շուրջ, իսկ հիմա բոլոր երկրների ազգություններին խնդրում եմ մերժել Էրդողանի էքսպենսիոնիստական քաղաքականությունը: Եկեք չմոռանանք, որ բազմաթիվ մուսուլմանական երկրներ են գտնվել Օսմանյան կայսրության լծի տակ: Ակնկալում եմ լսելի դարձնել մարդկային գիտակցությանն ուղղված այս խաղաղության ապավինում պահանջող կոչը: Արցախը հայկական հող է, որի մասին վկայել են դեռևս Հերոդոտն ու Ստրաբոնը և այդպես էլ կմնա ցանկացած գնով: Մենք ոչ մի թշնամանք չունենք Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների հանդեպ, ովքեր մեզ նման ցանկանում են ապրել խաղաղ պայմաններում : Մերժե՛ք պատերազմն ու ցեղասպանությունը: Պահպանե՛ք բիբլիական դրախտավայրը Հավերժի երկիր Հայաստան Կեցցե՛ երկիր Հայաստանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր