Ամստերդամի իշխանությունները կարգելեն «Տիկնայք և պարոնայք» արտահայտությունը՝ տրանսսեքսուալներին չվիրավորելու նպատակով
Նիդերլանդների մայրքաղաքում կարգելվի «Տիկնայք և պարոնայք» արտահայտությունը՝ տրանսսեքսուալներին չվիրավորելու նպատակով: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ամստերդամի իշխանությունները առաջարկում են այլ արտահայտություններ օգտագործել՝ անծանոթ կանանց և տղամարդկանց դիմելու համար՝ «Բարեկամներ», «Հարգելի բնակիչներ», «Թանկագին հայրենակիցներ»…
Նախատեսվում է նաև սեռի պատկանելիության մասին գրառում կատարել միայն ծննդյան վկայականում և նշել սեռը՝ «ծննդյան պահին» հավելումով:
-Ցանկանում ենք, որ բոլորն իրենց զգան ինչպես տանը,- նշել է իշխանությունների ներկայացուցիչը:
Հավելենք, որ Նիդերլանդներում այսօր ապրում է մոտ 50 հազար տրանսսեքսուալ, իսկ բնակչության թիվը կազմում է ավելի քան 17 մլն մարդ: