18774 դիտում
19:06 23-10-2020
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ուղղությամբ մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամսով
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից Ա. Բաբաջանյան փողոցի Գ. Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ուղղությամբ (Բ4 թաղամասի հարակից հատված) մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամիս ժամկետով:
Ա. Բաբաջանյան փողոցի Զորավար Անդրանիկի փողոցից դեպի Գ. Շերամի փողոց ուղղությունը կշարունակի գործել: Րաֆֆու փ. – Զորավար Անդրանիկի փ. – Ա. Բաբաջանյան փ. – Իսակովի պողոտա և Րաֆֆու փ. – Սեբաստիայի փ. – Իսակովի պողոտա ուղղությունները կծառայեն որպես այլընտրանքային ուղղություններ:
Բ4 և Բ1 թաղամասի հարակից մուտքերը կշարունակեն գործել:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն:
[b]Երեւանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2644 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում
811 դիտում
09:16 15-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
2161 դիտում
23:28 14-01-2025
Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ