211652_close_icon
views-count27727 դիտում article-date 15:49 23-10-2020

Ռազմաճակատում զոհված «Արջ» մականունով Արշակ Տոնոյանը չհասցրեց տեսնել առաջնեկին. aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/22/1145923/?fbclid=IwAR1b4Z1yKx6WapQSXgMlhAELiJb67te7ZSkHUkJKi36iW307shFKRf5Wd9I]Aravot.am[/url]-ը գրում է. «Ռազմաճակատում 10 օր շարունակ կռիվ տալուց հետո զոհվել է նաեւ Շիրակի մարզի Անուշավան գյուղում հայտնի արջ մականունով 30 ամյա Արշակ Տոնոյանը: Նրա մանկության ընկերը՝ Ղեւոնդ Դավթյանը, Aravot.am-ին պատմեց, որ Արշակը կամավորագրվել էր պատերազմի հենց առաջին օրվանից: «Սեպտեմբերի 27-ին, երբ կռիվները սկսել էին, ինքը աշխատում էր Մեղրի քաղաքում, հենց 28-ի առավոտյան այնտեղից էլ Մեղրիում կամավորագրվել ու գնացել է Հադրութ: Սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը կռիվ է տվել առաջնագծում, շատ ուժեղ կռիվ են տվել, հինգ հոգով են գնացել, այնտեղ բաժանվել են, երկուսը՝ մի պոստում, երեքը՝ այլ պոստում են եղել, ինքը երեքի մեջ է եղել ու երեքից միայն ինքն է զոհվել: Ականապայթունային վնասվածք է ստացել, բեկորը թափանցել է ներքին օրգաններ ու հենց տեղում՝ առաջնագծում մահացել է»,- պատմեց Ղեւոնդ Դավթյանը: Արշակ Տոնոյանը, ինչպես շատ կամավորներ, տնեցիներին չէր հայտնել սահման գնալու իր որոշման մասին, միայն ուղեւորվելու ճանապարհին է նրանց հայտնել լուրը: Արշակ Տոնոյանը չհասցրեց տեսնել նաեւ իր առաջնեկին. նրա մահվանից ուղիղ 15 օր հետո՝ երեկ, ծնվեց նրա դուստրը՝ Անգելինան: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/10/22/1145923/?fbclid=IwAR1b4Z1yKx6WapQSXgMlhAELiJb67te7ZSkHUkJKi36iW307shFKRf5Wd9I]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր