211652_close_icon

Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար

views-count1337 դիտում article-date 18:18 08-10-2020
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկատվություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և դրանց զարգացման վերաբերյալ: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:

Նմանատիպ նյութեր