Վիրուսը սահման չի ճանաչում, մեկ դիմակով հնարավոր է մեկ զինվորի կյանք փրկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բանակը սահմանին տեսանելի թշնամու դեմ, սպիտակ բանակը՝ սահմանին և թիկունքում միաժամանակ անտասանելի թշնամու դեմ է պայքարում: Վերջին օրերին մեր երկրում կտրուկ ավելացել են կորոնավիրուսով վարակման դեպքերը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքով յուրաքանչյուր օր մենք ունենում ենք 200-300 նոր դեպքերի գրանցում:
Մասնագետը խնդրում, պահանջում է՝ բարձր գիտակցությամբ,պատասխանատու վարքագծով բոլորս միասին կարող ենք իրավիճակ փոխել: Այս պահին գերխնդիրը առողջ ճակատ, առողջ զինվոր ունենալն է: Վիրուսը սահման չի ճանաչում, ուստի ամեն ինչ պետք է անել նաև առողջ թիկունք ունենալու համար. մեկ դիմակով հնարավոր է մեկ զինվորի կյանք փրկել: