33684 դիտում
17:30 19-01-2021
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 25 հազար զինվորի կյանք է փրկել, այսինքն, մենք 25 հազար զինվոր ունեինք, ինչո”ւ չէինք Ստեփանակերտում ինքնակազմակերպվում և պաշտպանվում». Ռուզաննա Խաչատրյան
[url=https://168.am/2021/01/19/1447149.html?fbclid=IwAR0HGTOHE8OlzldQnblaa_6S0bpMD3yBB-LlDImB9ajgLy5OWMWjwBEW7Go]168.am[/url]-ը գրում է. Չեմ կարծում, որ Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել, բայց կա ստույգ ինֆորմացիա, որ բոլոր գեներալները, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, չունեին իրավունք ղեկավարելու պատերազմական գործողությունները:
Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:
«Երբ զանգում էինք Ստեփանակերտ, ես գիտեմ, որ Սեյրան Օհանյանը, այնումենայնիվ, վիրավորված լինելով` զսպել է իր մեջ այդ ցասումը և փորձել է Արայիկ Հարությունյանին օգնել օրենսդրական դաշտում, ինչ-որ կազմակերպչական հարցերում: Չեմ ուզենա Սեյրան Օհանյանի անունից հայտարարություններ անել, դա ճիշտ չի, բայց կոնկրետ Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ բունկերում լինելու իրավունք չունի նաև ինքը: Ինքը վիրավորվել է, դուրս է եկել, հետո իր մեջ գտել է մարդկային ուժ, զանգահարել է և ասել՝ այնուամենայնիվ, ես մնում եմ: Յուրաքանչյուր իսկական գեներալ, պատերազմի գեներալ, իրավունք չունի դադարել զինվոր լինել: Ինքն այնտեղ մնացել է` որպես զինվոր, մինչև վերջին վայրկյանը փորձել է պայքարել, պաշտպանել իր ուժերի, հնարավորությունների սահմաններում»,- նշեց նա:
Ռուզաննա Խաչատրյանը շարունակեց, որ Սեյրան Օհանյանին ոչ ոք չի հրավիրել պատերազմի օրերին մեկնել Արցախ և մասնակցություն ունենալ պատերազմին, նա որպես հասարակ ֆիդայի է մեկնել, ինչը, իրականում, ամոթալի փաստ է:
«Ամոթ մեր պետությանը, որ այդպես էր իրավիճակը: Ինքը մեկնել է, ընդ որում, իր վարորդը՝ մայոր Վահե Սիրունյանը, զոհվել է, իր թիկնազորի պետը վիրավորվել է, իր տղան վիրավորվել է: Դուք տեսնում եք այն խայտառակ հոդվածները, որ սուտ գրում են՝ լքել են, եկել են: Դա նպատակային է կատարվում: Այդ ամբողջ ընթացքում ես դատարանից, ՀՔԾ-ից, տարբեր տեղերից թղթեր եմ ստացել՝ մեր գույքը կալանավորելու, իրեն անվերջ դատարան հրավիրելու, և այսօր այդ դատախազը բարոյական որևէ իրավունք չունի Սեյրան Օհանյանի հարցը որևէ ատյանում բարձրացնելու: Նախ ինքը պետք է վերանայի՝ ինչ է ինքն արել Սեյրան Օհանյանին, արդյո՞ք ճշմարիտ է եղել այն, ինչ ինքը կատարել է, նոր հետո թատերական ներկայացումներ դնեն մոսկովյան տարբեր հատվածներում»,- հավելեց Սեյրան Օհանյանի կինը:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի գործով դատական նիստին առաջին անգամ իր մասնակցությունը Ռուզաննա Խաչատրյանն այսպես պարզաբանեց՝ եթե աշխարհում կա մի հայ, որ կարող է հանդուրժել այս խայտառակ դատավարությունը, երբ Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են նախապատրաստվում, ինքը դադարում է հայ լինելուց:
«Ես չեմ եկել այստեղ պայքարելու մենակ Սեյրան Օհանյանի համար, ով, գիտեք, որ հետապնդվում է արդեն 2.5 տարի, ես արդեն տեսնելով, թե շարունակությունն ինչ պիտի լինի, կարծում եմ, որ բոլորս պետք է գանք և թույլ չտանք այս խայտառակ դատավարությունը»,- ասաց նա:
Իսկ ինչ իրավունքով, կարգավիճակով, ժամկետով, ում ուղեկցությամբ է Աննա Հակոբյանը գտնվել բունկերում, և արդյո՞ք Սեյրան Օհանյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ Ռուզաննա Խաչատրյանին հասանելի է եղել այդ գաղտնի տարածքը:
«Ես բժիշկ եմ մասնագիտությամբ, և իմ գործառույթները միշտ տեսել եմ բժշկական ասպարեզում: Երբևիցե ես ինձ իրավունք չեմ վերապահում Աննա Հակոբյանի քայլերը վերլուծել, քննադատել կամ գովաբանել: Իսկ ես այդ ցանկությունը չունեմ, որովհետև չեմ տիրապետում առաջնագծին, խրամատավորմանը, քարտեզներին: Ըստ իս՝ այնտեղ իրավունք ունեին լինել մարդիկ, որոնք տիրապետում էին այդ ամբողջին: Ինչ առաքելությամբ էր տիկինն այնտեղ, ես չեմ կարող ասել: Կարծում եմ՝ կգա ժամանակ, երբ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը, և պարզաբանվելու է, թե ինչ են արել պատերազմի ժամանակ՝ անկախ իրենց սեռային պատկանելությունից, կարգավիճակից, քաղաքական դերակատարումից: Դուք կարծում եք՝ չե՞ն հետաքննելու այդ պատերազմը, հետաքննվելու է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մովսես Հակոբյանին, այս համատեքստում նրա հայտարարություններին, Ռուզաննա Խաչատրյանը նշեց, որ Մովսես Հակոբյանը կայացած ռազմական գործիչ է, փառահեղ ճանապարհ է անցել, և նրա հայտարարությունները կարող են հետաքննության նյութ դառնալ:
«Պատերազմի ամբողջ ընթացքը, Արցախի ազատագրված տարածքների անկումները բոլորը հետաքննության նյութ են: Եվ երբ Սեյրան Օհանյանի հետ թույլատրելիության սահմաններում զրույցներ են եղել, ես գիտեմ, որ անհասկանալի բաներ կան այնտեղ, որ պարզվելու է՝ ինչպես է եղել, ում կողմից են եղել հրահանգները, և ընդհանրապես: Մենք բոլորս էլ ներքուստ զգում ենք, որ մի բան այն չէր: Պատերազմի բազմաթիվ օրինակներ կան, երբ չեն ասում՝ գնացեք տները, ինչ-որ բան եղավ, որը անհասկանալի էր՝ կոնկրետ Շուշիի հատվածում: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 25.000 զինվորի կյանք է փրկել, այսինքն, մենք 25.000 զինվոր ունեինք, ինչո՞ւ չէինք Ստեփանակերտում ինքնակազմակերպվում և պաշտպանվում: Ես իմ անձնական կարծիքներն եմ ասում, խնդրում եմ չվերագրել Սեյրան Օհանյանին կամ ինչ-որ մեկին: Որպես մարդ, քաղաքացի, բժիշկ, ինտելիգենցիայի ներկայացուցիչ՝ ես իմ կարծիքն ունեմ: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի և այս ամբողջ թուրքահպատակ իշխանությանը դուրս հրավիրի, որովհետև ինձ մոտ տպավորություն է՝ Թուրքիան դատավարություն է անում ՀՀ տարածքում»,- շեշտեց Սեյրան Օհանյանի կինը:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր՝ «Սեյրան Օհանյանը կարա՞ բացատրի՝ Վահագնի թաղամասում իր այդ շքեղ առանձնատունն ինչ բիզնես միջոցներով է կառուցվել, չի՛ կարող»:
«Ես էլ վերագրում եմ իրեն էդ շենք-շինությունները, իշխանություններին երեք րոպե է պետք պարզելու` ով ինչ ունի: ԱԺ Պաշտպանության հանձնաժողովը, որը ղեկավարում է այդ անձնավորությունը, երբ հանդես է գալիս չկայացած բրոքերի կարգավիճակով, անկեղծ ասած, ինձ ծիծաղելի է էդ մարդու համար տրվող հարցերին պատասխանել»,- եզրափակեց Ռուզաննա Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
2077 դիտում
10:33 28-09-2023
«Նիկոլ, երկիր ունեինք, բանակ ունեինք: Զրոյացավ ամեն ինչ»․ Մհեր Մկրտչյան
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21142 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու