Եթե բռնությունը շարունակվի, պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը․ ԱՄՆ կոնգրեսական
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չորս շաբաթ է անցել, և Ադրբեջանը խախտել է հրադադարի երկու պայմանավորվածությունները և շարունակում է արցախցիների անխտիր թիրախավորումը: Ադրբեջանի ուղերձը հստակ է՝ բռնություն և ոչ բանակցություններ:
ԱՄՆ-ը պետք է այլ ուղերձ հղի՝ եթե հարձակումը շարունակվի, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»: