211652_close_icon
views-count336 դիտում article-date 09:58 23-10-2020

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1 հա տարածքում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Գետարգել գյուղում՝ 3000 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 0․5 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1 հա։

Նմանատիպ նյութեր