Փաշինյանը՝ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումների մասին. Ես դրանք վնասակար չեմ համարում
Ես տեղեկացված եմ այդ հանդիպումների բովանդակության մասին:
Լեռնային Ղարաբաղի երկրորդ եւ երրորդ նախագահները ինձ հետ կապի մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների եւ նպատակների մասին:
Այս մասին «[color=#EF2929]Ինտերֆաքս[/color]»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների հանդիպումը:
Հարցին, թե արդյո՞ք օգտակար է համարում այս հանդիպումները, Փաշինյանն ասել է. «Ես դրանք վնասակար չեմ համարում»: