17039 դիտում
23:44 22-10-2020
«Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ. 168.am
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թիկունքային գործով զբաղված տղամարդկանց զինվորագրվելու կոչ արեց:
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը [url=https://168.am/2020/10/22/1391809.html]168.am[/url]-ի հետ զրույցում ասել է, որ կոչն արդեն իսկ լայն արձագանք է գտել:
«Արդեն բավականին շատ մարդիկ արձագանքել են՝ թե՛ կուսակցության ներսից, թե՛ անծանոթ մարդիկ, որոնք ուղղակի վստահում են Արթուր Վանեցյանին՝ հաշվի առնելով, գնահատելով իր փորձը, անցած ուղին ու կենսագրությունը»,- ասաց Հակոբյանը:
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարի խոսքով՝ Արթուր Վանեցյանն այս պահին Երևանում է և զբաղված է կազմակերպչական աշխատանքներով:
«Հիմա իրականացնում ենք գրանցման փուլը, ըստ օրենքի, կարգի, կան որոշակի փուլեր, որ պետք է անցնի ջոկատը, ինչից հետո կորոշվի, թե ռազմաճակատի ո՞ր մասում և ե՞րբ «Հայրենիք» ջոկատը կանցնի իր հերթապահությանը»,- ասաց նա:
Մեր հարցին, թե Արթուր Վանեցյա՞նն է գլխավորելու «Հայրենիք»-ի ջոկատը, Հակոբյանը պատասխանեց.
«Միանշանակ, Արթուր Վանեցյանը լինելու է ջոկատի հրամանատարը»:
Նմանատիպ նյութեր
2878 դիտում
20:24 10-11-2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ
Այս բաժնից
928 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
793 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
694 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին