Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/609331.html?fbclid=IwAR2yok5RDULhb8ZtYg0m_Uq4LxQeMnYYnvHNX3C_zLRhN404zp1z9OLcOnI]News.am[/url]-ը գրում է. Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան: Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչ է պատմում ադրբեջանցի ռազմագերին։
Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, որ դասընթացներ անցկացնելու նպատակով իրենց հետ եկել էին երեք հոգի եւ ասել, որ Թուրքիայից են:
«Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձեւից եւ զինվորական հագուստից: Դասընթացները հիմնականում անց էին կացվում նրանց պատրաստած ծրագրով:
Դրանք տևեցին 10-15 օր: Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, եւ առանց նրանց հրահանգների մեր հրամանատարները ինքնուրույն որոշումներ չեն կայացնում»,- պատմել է ադրբեջանցի ռազմագերին:
Էմին Բաշխալին Զահիր Օղլուն ասել է, որ իր առողջական վիճակը նորմալ է, բժիշկները վերքը մշակում են և նոր վիրակապ են դնում: