1382 դիտում
17:39 03-08-2015
Թուրքիայից Հայաստան ժամանած պատվավոր հյուրերը այցելեցին Ծիծեռնակաբերդ. ֆոտոշարք
Այսօր` օգոստոսի 3-ին, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած պատվավոր հյուրերը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի և գործկոմի անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշակոթող և Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան-ինստիտուտ:
Պատվիրակության կազմում են եղել Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, Բիթլիսի
քաղաքապետ Հուսեյին Օլանը, Մուտքի քաղաքապետ Օզքան Բիրլիկը, Նորշենի քաղաքապետ Էմին Օզքանը, Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Ֆաթմա Շըք Բարութը և այլ բարձրաստիճան անձիք:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաբաց ցուցասրահում նրանց են ներկայացրել բացառիկ ցուցանմուշներ, լուսանկարներ ու տարեգրություններ: Այնուհետև պատվիրակները ծաղիկներ են դրել և գլուխ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Այցի ավարտին պատվավոր հյուրերը շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և թանգարանի անձնակազմին` միջոցառումը կազմակերպելու գործում ներդրած ջանքերի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
2794 դիտում
22:35 18-03-2015
ԱՄՆ-ից ու Իրանից ժամանած հյուրերը ուխտի են գնացել Սաղմոսավանք
Այս բաժնից
448 դիտում
19:15 03-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ
472 դիտում
19:03 03-05-2024
Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
496 դիտում
18:50 03-05-2024
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների հետ