Գագիկ Ծառուկյանը ազատ արձակվեց
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ ազատ արձակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է 100 մլն դրամ գրավով, որի համար միջնորդություններ էին ներկայացրել Գ. Ծառուկյանի պաշտպանները: