Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը։
Մեր հավաքականն այժմ իր ակտիվում ունի 1215 միավոր։
Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Բելգիացիներին հաջորդում են աշխարհի ներկայիս չեմպիոն Ֆրանսիան, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան, իսկ հետո Անգլիան, Պորտուգալիան։