211652_close_icon
views-count1736 դիտում article-date 15:05 22-10-2020

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ժամանակավորապես դադարեցնում է գրասենյակի աշխատանքը

Կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը: Հորդորում ենք. խուսափել Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց, բոլոր վճարումներն իրականացնել բացառապես Telcell, EasyPay, IDram, MobiDram վճարահաշվարկային տերմինալների, E-payments, ArCa վճարային համակարգերի և բանկային առցանց փոխանցումների միջոցով, դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը ներկայացնել բացառապես https://e-request.am/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։ Քաղաքացիների համար կգործեն Սպասարկման գրասենյակի 060-713-435 և Տեղեկատուի 060-713-500 հեռախոսահամարները: ԲԱՑԱՌԱՊԵՍ արգելանքներին առնչվող հարցերով կարող եք կապ հաստատել #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ (077, 055, 091) 713 437 հեռախոսահամարներով: Խիստ անհրաժեշտության դեպքում Ծառայություն այցելելիս կրել պաշտպանիչ դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն:

Նմանատիպ նյութեր