211652_close_icon
views-count1822 դիտում article-date 21:52 20-09-2019

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն

Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ, սեպտեմբերի 20-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը շնորհավորել է աշխատակիցներին գալիք տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթել խաղաղություն, առողջություն, արգասաբեր գործունեություն, կամք և վճռականություն՝ Ծառայության պատասխանատու գործը հավուր պատշաճի կատարելու համար։ Ծառայության կենտրոնական մարմնի և մարզային ստորաբաժանումների 19 աշխատակիցներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները: Շնորհավորելով նորանշանակ աշխատակիցներին` Դավիթ Բեգինյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում նրանք կինտեգրվեն ծառայության աշխատանքներին և արժանվույնս կծառայեն մեր պետությանն ու ժողովրդին: «Գիտեք՝ հարկադիր կատարողի աշխատանքը դժվար է. հաճախ գործ եք ունենալու մարդու հետ, որը օրենքը և իրականությունը ընկալելու է սուբյեկտիվ տեսանկյունից, ուստի կոչ եմ անում՝ լինել բացատրելի և արդարության տեսանկյունից քաղաքացու համար վստահելի»,- ասել է Դավիթ Բեգինյանը: Հայաստանի Հանրապետության անկախության hռչակման 28-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի հրամաններով ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր