211652_close_icon

Իրանում Հայաստանի և Կատարի դեսպանները քննարկել են Արցախի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

views-count852 դիտում article-date 12:04 22-10-2020
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է ԻԻՀ-ում Կատարի Պետության դեսպան Մոհամմեդ բին Համադ Ալ-Հաջրիին, որը դեսպան Թումանյանին փոխանցել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թհանիի ուղերձը՝ հասցեագրված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր