879 դիտում
22:44 21-10-2020
ՀՀ-ն պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը, հարցը դիվանագիտական լուծում չունի Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի պատճառով․ վարչապետի խոսնակի պարզաբանումը
Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը:
Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«ՀՀ վարչապետն իր այսօրվա ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել ԼՂ հարցի փոխզիջումային լուծման եւ այսօր էլ պատրաստ է: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաեւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել Մոսկվայում: Հայաստանը պատրաստ է եղել եւ պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորման և բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահ երկրների և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքեր։
Ադրբեջանը հարցի լուծման հիմնական գործոնը համարում է ռազմական ուժը եւ շարունակաբար խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները:
Ըստ այդմ, հայ ժողովուրդը պետք է կոնսոլիդացնի իր պաշտպանական ներուժը՝ դիվանագիտական ճակատում իր ասելիքը պաշտպանելու հնարավորություն ունենալու համար։
Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետեւանքով։
Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում վերջին օրերին ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջման հիման վրա բանակցային գործընթացին, բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն անընդունելի է Ադրբեջանի համար։
Հիշեցնեմ նաեւ վարչապետի հայտնի թեզը, ըստ որի՝ ԼՂ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Նմանատիպ որեւէ հայտարարություն, այդ թվում փոխզիջման վերաբերյալ, Ալիեւի կողմից չի հնչել»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան