1893 դիտում
21:02 13-03-2019
Ն. Փաշինյանը Մ. Լայչակի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ-ի աջակցությունը ԼՂ հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման խթանման գործում: Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել կառույցում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների առաջմղմանը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի հետ ակտիվ գործակցությունը կնպաստի ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը և մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցերի՝ ընդգծելով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին միասնական ջանքերով դիմագրավելու անհրաժեշտությունը:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել այս ուղղությամբ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը: Նա անդրադարձ է կատարել խաղաղության գործընթացի շրջանակներում նախատեսվող առաջիկա քայլերին:
Կողմերը կարևորել են խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման, մարդկանց միջև շփումների խթանման, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրման ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը:
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
22:57 21-02-2024
Ժերար Լարշեն Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Սենատի լիակատար աջակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին