3666 դիտում
20:32 21-10-2020
ԼՂ-ում էսկալացիան թուլացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից. Պոմպեո
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի թուլացման համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն կողմերից որևէ մեկին: [url=https://armenpress.am/arm/news/1032340.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ Պոմպեոն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:
«Բարդ իրավիճակ է, ինչպես գետնի վրա, այնպես էլ դիվանագիտական դաշտում: Մեր դիրքորոշումը, ինչպես և յուրաքանչյուր եվրոպական երկրի դիրքորոշում, մնում է այն, որ այս հակամարտության դադարեցման և էսկալացիայի թուլացման համար որևէ այլ երկիր պետք է հեռու մնա այս հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն որևէ կողմին և որևէ ազդեցություն»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ դիվանագիտական լուծումը պետք է ձեռք բերվի: Դա պետք է լինի ոչ միայն ԱՄՆ-ի լավագույն ցանկությունն ու հետաքրքրությունը, այլ յուրաքանչյուրի:
Նա նշել է, որ այդ հարցով ուրբաթ կխոսի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:
Նմանատիպ նյութեր
6816 դիտում
21:14 29-09-2020
Ջո Բայդեն. ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից
Այս բաժնից
1213 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1249 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
964 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան