ՀԻՇԵ՛Ք` բժիշկներն այս պահին զինվորներին են պետք․ Ալինա Նիկողոսյան
ՀՀ առողջապահոթյան նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Ամռան ամիսներին մեզ հաջողվեց իջեցնել կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը նաև այն պատճառով, որ մարդիկ սկսեցին պահպանել հակահամաճարակային կանոնները:
Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:
Բժշկական անձնակազմն այս պահին երկու ուղղությամբ է «կռվում» տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ:
ՀԻՇԵՔ`
Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»: